Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մոպեդով երթևեկող՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին.
Սեպտեմբերի 21-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Ռավինդեր Պռիտամչանդը և հայտնել, որ մեկ օր առաջ՝ ժամը 19:00-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը սև գույնի ավտոմեքենայով Լենինգրադյան 24 հասցեի մոտ կանգնեցրել է իր կողմից վարած մոպեդը, ծակող գործիքի գործադրմամբ ու սպառնալիքով իրենցից հափշտակել է իր մոտ եղած գումարը և դիմել փախուստի։
Տեղում Ռ. Պռիտամչանդը հայտնել է, որ իրենից հափշտակել են 45 000 դրամ, սակայն ինքը չի հիշում ավտոմեքենայի մակնիշը ու համարանիշը։
Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու իրավունքից․ Լուսանկար
Ինչ կապ ունեն Երևանում լայնամասշտաբ ստուգումները Աջափնյակի արյունալի դեպքի հետ
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ