Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել հոսանքահարման հետևանքով:
Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերտատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մարիա» ռեզորթում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված հանգստյան տան տանիքի վրա հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Վասիլի Ս.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանիքի վրա աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է այնտեղ ու անզգուշաբար գլխով դիպել է տանիքի վրայով անցնող 10 հազար կիլովատ լարին, ինչի հետևանքով հոնսանքահարվել և տեղում մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին քննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:






Բաց մի թողեք
Նախաձեռնում ենք Վրթանեսին Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու գործընթաց
ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ արտաքին միջամտությունը կանխելու հարցում
ԱԱԾ փոխտնօրենը՝ Կաթողիկոսի հանդեպ կատարվողի մասին․ Լուսանկար