Շարունակվում է Երևանի հանրային տրանսպորտի պարկի համալրումը: Այս տարի Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսնի և 15 տրոլեյբուսի գնում է իրականացրել:
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով նոր տրոլեյբուսների և ավտոբուսների առաջին խմբաքանակը:
«Արդեն 22 ավտոբուս Երևանում է, ևս 10 տրոլեյբուս է հասել: Երկու շաբաթվա ընթացքում 171 ավտոբուսների և 15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում: Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են, փաստացի նույն հաղթողն է եղել մրցույթում»,- նշել է քաղաքապետը:
Նրա խոսքով՝ տրանսպորտային պարկի մեզ փաստացի բարեփոխումը վերջնականացնելու համար մնում է ընդամենը 150-200 ավտոբուսի գնում իրականացնել: Դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինի:
Հրապարակում գտնվող նոր ավտոբուսները և տրոլեյբուսները այսօր բաց կլինեն և քաղաքացիները կարող են գալ և ծանոթանալ նոր տրանսպորտային միջոցներին:

Բաց մի թողեք
Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում` օգնության կարիք ունի. Լուսանկար
Քաղաքն անպատրաստ է դիմավորում տարվա բոլոր եղանակները՝ ձյունն ու սառնամանիքները, հորդառատ անձրեւները
Երևանի Արաբկիր թաղամասում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան