Եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ապա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հետ կկանչի բոլոր ռուսամետ օրենքները:
Այս մասին ասել է նախագահը՝ Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ:
«Այս ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ խավար, վերադարձ ռուս-խորհրդային անցյալին»,-կայանալիք ընտրությունների մասին ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այլևս չեն ձգտում դեպի Եվրոպա և սահմանափակում են խոսքի և ընդդիմության ազատությունը.
«Նա (Իվանիշվիլին) վնաս է պատճառել երկրին, թուլացրել և մեկուսացրել է: ԵՄ թեկնածու լինելու բերկրանքը փչացել է՝ անպետք օրենքի առաջ մղմամբ»,- նշել է Վրաստանի նախագահը՝ քննադատելով վերջերս ընդունված «օտարերկրյա գործակալների» և «ԼԳԲՏ քարոզչության» արգելքի մասին օրենքները:
Զուրաբիշվիլին կարծում է, որ ամեն ինչ կորած չէ:
«Ես խնդրում եմ երիտասարդներին, ինչպես նաև երկրի հեռավոր շրջանների բնակիչներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որպեսզի կարողանանք Վրաստանը դիրքավորել որպես եվրոպական երկիր և կանխել երիտասարդների հետագա միգրացիան», – ասել է նախագահը։
Զուրաբիշվիլին կոչ է արել ստեղծել փորձագիտական կառավարություն 1 տարի ժամկետով՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար։
«Եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, ես կչեղարկեմ բոլոր հակաեվրոպական օրենքները և կբանակցեմ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ»,- խոստացել է նա։

Բաց մի թողեք
1.5-ից 3 միլիոն դրամ զորացրվող զինվորին, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պարտադիր վճար
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են