ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից հնչեցրած հայտարարությունը, թե բանակում այն խնդիրները, որոնք կան և դառնում են ոչ մարտական պայմաններում զոհերի պատճառ, չի նշանակում, որ բանակում արված բարեփոխումները ձախողված են։
«Ո՛չ, չի նշանակում։ Այո՛, բանակում խնդիրներ ունենք, կադրային լուրջ խնդիրներ։ Մեկ կադր պատրաստելու համար տևում է առնվազն հինգ տարի, միայն ռազմական ակադեմիան ընդունվում ու ավարտվում են, տևում է չորս տարի։ Մենք նախագիծ կներկայացնենք, որով կփորձենք համալրել պաշտպանության ոլորտը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մշտապես կապի մեջ է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ «Սուրեն Պապիկյանը ահռելի աշխատանք է իրականացնում ՊՆ-ի և գլխավոր շտաբի հետ միասին։ Աշխատանքը բազմաբովանդակ է, այսօր բանակի մեջքը ուղղվելուն ուղղված գործողությունները նախարարը իրականացնում է պատշաճ»։
Բաց մի թողեք
«Խաղաղության բերկրանքը վայելելու» ամենաօրինակելի վայրը մի քանի տասնյակ մետրանոց ինչ-որ պատ է. Վարդան Ոսկանյան. Լուսանկար
Բոլոր դերակատարները պե՛տք է պատիժ կրեն, խիստ և սթափեցնող. Թագուհի Թովմասյան
Հրապարակեք խաղաղության պլանը, ստախոսներ, հրապարակե՛ք․ Լևոն Զուրաբյան