Հոկտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում, Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով անասնագոմ, սատկած է հայտնաբերել իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգը փոխանցվել է 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Շատվանի վարչական ղեկավարին և ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին:
Բնակչի խոսքով՝ 1 կամ 2 գայլ չի արել, ունեցած 400 մայրացու ոչխարներից ու գառներից ավելի քան 100-ը հոշոտվել են, մի քանիսն էլ վիրավոր են: Նա նաև նշել է, որ ոչխարները գնել էին վարկով:
Կայքը հայտնում է, որ Մ. Հակոբյանին պատճառվել է խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամի վնաս:






Բաց մի թողեք
Անհետ կորած կնոջ դին են գտել․ Լուսանկար
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․
10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ