«Զախարովայի երեկվա հայտարարությունները լկտիության նոր բարձունք գրավեցին, ու, չնայած դրանք խիստ զայրացնող էին՝ ակնհայտորեն ինքնախոստովանական ցուցմունք Արցախի կորստի հարցում Ալիեւի հետ համագործակցության վերաբերյալ, բայց նաեւ մեզ կարեւոր բան հուշող առ այն, թե առաջիկայում ռուսական հիմնական նարատիվներն ինչ ուղղությամբ են տանելու, որը, կարծում եմ, դառնալու է հաջորդ ընտրությունների քարոզարշավի ռուսական քաղաքական պրոքսիների բացահայտման հիմնական լակմուսի թուղթը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
«ՌԴ ԱԳՆ տիկինը լկտիությամբ պնդում է, որ «բազմիցս խոսել ենք եւ շեշտել Ադրբեջանի ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ քայլերը իրենց տները լքած բնակչության վերադարձի համար» ու մեղադրում է ՀՀ իշխանություններին, այսինքն՝ իրենք պահել էին Արցախի բնակչության անվտանգությունը, ՀՀ իշխանությունն էլ բռնի դուրս բերեց արցախցիներին ու հիմա էլ չի թողնում վերադառնան, մինչդեռ, ինչպես տիկինը պնդում է հաջորդիվ. «Վերադարձի հնարավորությունը ԵՂԵԼ Է ԵՎ ԿԱ»։
Սա իրապես ամենավերջին սանձարձակ պահվածքն է՝ խաղալով հարյուր հազարից ավելի արցախցիների անսփոփ ցավի ու ողբերգության հետ, հատկապես մի երկրի ներկայացուցչի կողմից, որը ստանձնել էր պարտավորություն պաշտպանելու արցախցիների անվտանգությունը։
Բայց Զախարովան հիմա բոլորովին պատահական չէ այս թեման այսպես մեկնաբանում, սա շարունակությունն է Վրաստանում արդեն մեծ թափով տարածվող ռուսական նարատիվների, թե բա՝ Աբխազիան հետ կբերենք, եթե ԵՄ գնաք, Ուկրաինա կդառնաք, սարսափելի նկարներով վախեցնելով բնակչությանը եւ այլն, նույնը Հայաստանում են անելու, նույն վախերի ու զգացմունքների վրա խաղալով, վերադարձի մասին խոսելով, գուցե անգամ կազմակերպելով ու հավաքագրելով վերադառնալ ցանկացողներին… սրանով լուծելու են մի քանի հարթության հարցեր, որոնք բոլորն էլ Հայաստանի ու հայերիս համար կործանարար են լինելու, այնպես որ ԶԳՈՆ եղեք։
Վրաստանի նախընտրական քարոզչության մանիպուլատիվ պատկերներից»,- գրել է Աբրահամյանը՝ հրապարակելով լուսանկարը:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Վախենում ես, մի՛ արա․ Ռոմանոս Պետրոսյան
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին