Ուկրաինայի արդարադատության, ինչպես նաև էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոն ձերբակալվել է սահմանը հատելու փորձի ժամանակ:
Այս մասին հայտնում է «Украинская правда» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Գալուշչենկոյին գնացքից իջեցրել են փետրվարի 15-ի գիշերը։
Գալուշչենկոն անցնում է գործարար Տիմուր Մինդիչի գործով։ Անցյալ տարվա նոյեմբերին կոռուպցիոն սկանդալից հետո նրան պաշտոնանկ են արել։
Կիևում 2025 թվականի նոյեմբերին աղմկահարույց կոռուպցիոն սկանդալ է առաջացել էներգետիկայի և պաշտպանության ոլորտում։ Գործով կասկածյալներ Մինդիչը և մի շարք պաշտոնյաներ «լվացել են» մոտ 100 միլիոն դոլար: Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հետաքննության մեջ ասվում է, որ Մինդիչը, որպես Վլադիմիր Զելենսկու համախոհ, հովանավորել է Գալուշչենկոյին՝ վերահսկելու ֆինանսական հոսքերը էներգետիկայի ոլորտում և փողերի լվացման գործընթացում:


Բաց մի թողեք
Ամփոփել է վարչապետության շրջանն ու հեռացել նստավայրից
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար