Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը առայժմ «հիբրիդային պատերազմի» տարրեր ունի, բայց գնալով վերածվում է «ուղիղ» պատերազմի:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ ԱՄՆ-ը «համախմբում է Եվրոպան», որպեսզի վերջինս «իր վրա վերցնի Ռուսաստանի հետ պատերազմի ամբողջ բեռը». «Թվում է, թե ինչպես Հիտլերը Եվրոպայի մեծ մասին՝ ներառյալ ֆրանսիացիներին, իսպանացիներին և սկանդինավներին, հավաքեց նացիստական դրոշի տակ, այնպես էլ Միացյալ Նահանգներն այժմ համախմբում է Եվրոպան, որպեսզի վերջինս իր վրա վերցնի Ռուսաստանի հետ պատերազմի հիմնական բեռը, որն առայժմ հիբրիդային պատերազմի տարրերով է, բայց գնալով վերածվում է մեր դեմ իրական, «ուղիղ» պատերազմի և կրկին նացիստական դրոշի տակ»:

Բաց մի թողեք
«Ալիևի հարաբերությունները սրված են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիևի հետ»
Ռուսաստանի «մեկուսացվածության» ցայտուն վկայություններն ավելանում են
Ալիևը՝ Ռուսաստանին ռազմական պատասխան հարված հասցնելու մասին