«Նոր ձեռքբերված Zhong Tong մակնիշի 171 ավտոբուսներից 79-ը արդեն Երևանում են»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
Քաղաքապետը հետաքրքրվեց, թե որքան է կազմել այս տարվա սուբսիդիայի չափը։
«Հունվարի 1-ից հունիսի 1-ը՝ 3 մլրդ 273 մլն 621 հազար դրամ, իսկ հունվարի 1-ից առ այսօր 1մլրդ 806 մլն դրամ»,- ասաց Կիրակոսյանը։
Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ դեռևս 2.5 մլրդ դրամի կարիք է առաջանալու. «Սիրելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը 7.5 մլրդ դրամ այս տարվա ընթացքում սուբսիդավորում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին»։






Բաց մի թողեք
Գործ ունենք բացահայտ ստի ու փաստերի կեղծման հետ
Ինչու ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․