17/02/2026

«Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի մոտիվներով բեմադրությունը` «Գորիս» ՔԿՀ-ում. Լուսանկար

Tatron

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են Հայաստանի թատրոնների ներգրավմամբ իրականացվող միջոցառումները՝ ուղղված ազատազրկված անձանց մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն։

Այս համատեքստում քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի և Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցության շրջանակներում հիմնարկում՝ բաց երկնքի տակ, կազմակերպվել էր թատերական ներկայացում։

Ազատազրկված անձանց համար ցուցադրվել է Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի մոտիվներով բեմադրությունը։

753b2a3c54223ee7ebf0758a9b3266c7d841c359