«Միայն Եռաբլուր այցելելով, Վազգենի շիրիմին գալով էլ զգում ես նրա ուժը, ուժ ես ստանում: Այստեղ զորքն է Վազգենի, ինքն էլ՝ իր զորքի գլխին: Այս վայրը մեզ միշտ սթափ մնալու հնարավորություն է տալիս»:
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Խոսելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման մասին, Քոչարյանը նշեց, որ ինքը մինչ այս տարի ակնկալում էր, որ գոնե հոկտեմբերի 27-ի 25-ամյակին աս գործը լիարժեք բացահայտված կլիներ և արդյունքները խիստ մտահոգիչ են:
«Ո՞ւր է պարոն Ուզունյանը, այս հարցը պետք է գլխավոր դատախազին հուզի: Նա անհետացել է, դատավարությունը մկրատով կտրել են, իհարկե, առանց պատվերի դա չէր լինի: Ո՞ւր է Ալիկ Հարությունյանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, որևէ մեկը լսե՞լ է այդ մարդու մասին, կարևորագույն վկա է, չկա:
25-մյակին մենք հասանք առանց բացահայտման: Շատ վատ է, գոնե բացահայտման հեռանկարի մասին հաղորդումներ պետք է լինեին, որ մարդիկ իմանան ինչ-որ բան արվել է, իսկ բացահայտման համար պարոն Ջհանգիրյանի ղեկավարած քննչական խումբը թողել է հարուստ ժառանգություն, թող բարի լինեն կարդան տողատակերը»,- նշել է Քոչարյանը:

Բաց մի թողեք
1.5-ից 3 միլիոն դրամ զորացրվող զինվորին, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պարտադիր վճար
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են