Բրիտանացի փոփ երգչուհի Ադելը (իսկական անունը՝ Ադել Լորի Բլու Ադկինս) պատմել է, որ բակտերիալ վարակի պատճառով մասամբ կորցրել է ձախ ականջում լսելու ունակությունը, հայտնում է Sun-ը։
«Ես ականջի ինֆեկցիա ունեմ, և դա բավականին վատ է, նախկինում երբեք չեմ ունեցել: Դա ամենացավոտ բանն է, որ երբևէ ունեցել եմ. դա ավելի շատ է ցավում, քան ծննդաբերությունը: Դա հազվադեպ, ջրային բակտերիա է և շատ դժվար է բուժել: Մի քանի օր սխալ հակաբիոտիկներ ընդունեցին, և նրանք (բժիշկները – խմբ.) ինձ վերջապես տվեցին այն չինչ պետք էր»,- Ադելի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Հոդվածում նշվում է, որ Ադելը վարակվել է օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տասնօրյա համերգային շրջագայությամբ գտնվելու ժամանակ։
Երգչուհին հավելել է, որ չի ծրագրում հրապարակայնորեն հայտարարել իր ընտրյալ Ռիչ Փոլի հետ հարսանիքի օրը, ինչպես նաև նշել է, որ ներկայումս չի պատրաստվում նոր երաժշտություն հրապարակել:
Ադելը իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո հայտարարել է ստեղծագործական գործունեության երկարատև ընդմիջման մասին։
Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների՝ այս մասին երգչուհին հայտնել է Մյունխենում ելույթի ժամանակ։
«Վերջին յոթ տարին ես օգտագործել եմ նոր կյանք կառուցելու համար և ցանկանում եմ այն ապրել հիմա…. Ես առջևում դեռ 10 համերգ ունեմ, սակայն դրանից հետո դուք ինձ անհավատալիորեն երկար ժամանակ չեք տեսնի»,- ասել է երգչուհին:
Ադելն ընդգծել է, որ երաժշտական գործունեությունը դադարեցնելու պատճառը երկարատև հյուրախաղերն են, որոնք շարունակվել են գրեթե երեք տարի:
Ստեղծագործական դադարից առաջ Ադելի վերջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Լաս Վեգասում։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ