Սինգապուրի դատարանը նվազեցրել է այն գումարի չափը, որը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է ստանա շվեյցարական բանկից։
Ըստ Bloomberg-ի՝ շվեյցարական UBS խումբը միլիարդատեր գործարար Իվանիշվիլիին պետք է վճարի Սինգապուրի դատարանի ի սկզբանե պարտադրածից 282 միլիոն դոլարով պակաս։
Սինգապուրի դատարանի նախնական որոշմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետը շվեյցարական բանկից պետք է ստանար 743 մլն դոլար։ Այժմ այդ գումարը կազմում է 461 մլն դոլարի։
Իվանիշվիլին այս թեմայով խոսել էր հոկտեմբերի 21-ին «Իմեդի» հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ վնասի փոխհատուցման չափը պետք է որոշվեր երկու կողմերի փորձագետների ներգրավմամբ, ինչը երկու ժամվա հարց է եղել։ Բայց «Credit Suisse»-ի փորձագետն այս գործով երկու ամիս է ծախսել, և սեպտեմբերի 30-ին դատարանը վերջապես վճիռ է կայացրել։
Բաց մի թողեք
Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
«Biella» ապրանքանիշի «Տավարի կոտլետ»-ի նմուշում աղիքային ցուպիկի խմբի մանրէների պատճառով կասեցվել է արտադրամասի առանձին գործառույթ
Հուլիսի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են