Նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 միլիոն 192 հազար 300 ՀՀ դրամ, որից 5 միլիոն 083 հազար 700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Իսկ դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 միլիոն 250 հազար ՀՀ դրամ։
Հիշեցնեմ, որ մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,- հավելել է Կոստանյանը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին էլ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 մլն 678 հզր 200 ՀՀ դրամ, որից 5 մլն 215 հզր 300-ը վալիդատորների միջոցով:
Հիշեցնենքնաև՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտի ուղեվարձի վճարումը միայն 100 դրամանոց մտաղադրամի կամ QR կոդի միջոցով կատարելու որոշումը:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
2025 թ․-ին ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական աջակցության նոր ծրագիր կգործի