Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները՝ Թրամփն ու Հարիսը, հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում։
«Ամերիկայի ձայն»- գրում է․Դաշնակահարուհի Շուշաննա Հակոբյանը Լոս Անջելեսում գործող Music for Unity բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Շուշաննան մրցույթ է նախաձեռնել ամերիկացի կոմպոզիտորների շրջանում, որոնք երաժշտություն են գրել իր փոքրիկ հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի մասին։ Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների խնդրին։
«Եթե արդարություն կա, եթե կա խոսքի ազատություն, և մենք հավատում ենք, որ այն կա, ապա Ամերիկան կարող է օգնել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց հայրենիքը, ստիպված են հեռանալ այնտեղից՝ Արցախից, նրանք վերադառնան։ Կարծում եմ՝ պետք է ինքներս մեզ օգնենք, և, իհարկե, հուսով եմ, որ Քամալա Հարիսը ղարաբաղցիներին տուն կբերի»,- ասում է Շուշաննա Հակոբյանը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն այս տարվա սեպտեմբերին նամակ էր հղել Ամերիկայի հայ համայնքին՝ խոստանալով իր աջակցությունը։
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և տարածաշրջանում կայունության համար։ Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն։
Բաց մի թողեք
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
Ինչ է փնտրում հայ ադրբեջանական հարաբերություններում Գերմանիան