«Փորձում էի հասկանալ՝ որտեղից է գալիս մեր դաշնակցական գործընկերների ֆետիշը պետական պաշտոնյաների թիկնապահների վերաբերյալ, և ինձ թվում է՝ ես հասկացա»:
Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և պարզաբանեց՝ ինչի մասին է խոսքը:
«1996 թվականին, երբ առաջին անգամ ներխուժում տեղի ունեցավ ԱԺ, ծեծի և բռնության ենթարկվեցին ԱԺ նախագահն ու նախագահի տեղակալը, Դաշնակցությունը ակտիվ ներգրավվածություն ուներ այդ գործընթացում:
1999 թվականին, երբ արդեն երկրորդ անգամ զինված ներխուժում տեղի ունեցավ ԱԺ, և սպանվեցին ԱԺ նախագահը, երկու տեղակալները, վարչապետը, այլ պաշտոնյաներ, տեռորիստական խմբի ղեկավարը նախկին դաշնակցական էր: Կարծում եմ՝ Աղվան Վարդանյանը կվկայի, որ դաշնակցականը նախկին չի լինում:
2018 թվականին, երբ երրորդ անգամ տեղի ունեցավ ներխուժում ԱԺ, և մահափորձ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, նույն պահին դաշնակցության ներկայացուցիչներից մեկը գրոհում էր «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը. էլ չեմ ասում՝ քանի դաշնակցականներ էին ներգրավված այդ անկարգությունների ժամանակ: Սրանք ակնհայտ և անհերքելի փաստեր են:
Ես կարող եմ ենթադրել միայն մի բան, որ մեր դաշնակցական գործընկերները բողոքում են, որ պետական պաշտոնյաներն ունեն թիկնապահներ, որոնք, ի դեպ, իրենց ընտրությամբ չէ, որ ունեն, հատուկ պահպանվող անձինք են՝ վարչապետ, ԱԺ նախագահ և այլն, իրենք բողոքում են, որովհետև ուզում են, որ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն կամ իրականացնեն. միակ տրամաբանական բացատրությունը սա է:
Բայց միևնույն ժամանակ մեր դաշնակցական գործընկերները պարադոքսալ կերպով չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ ունի, հիմա էլ ունի:
Ինչո՞ւ, սիրելի՛ գործընկերներ, չեք գնում, ձեր քաղաքական ուժի ղեկավարին ասում՝ պարո՛ն Քոչարյան, փորձը ցույց է տալիս, որ երբ դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում, եկեք դուք ամեն դեպքում մի՛ ունեցեք թիկնապահ, մարդ ես, կարող է մեկիս տա, «անդազահան» անի»,- ասաց Ռուբինյանը:
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան