2018 թվականի ամառն էր: Կառավարության շենքի միջանցքում հանդիպեցի այն ժամանակ գյուղատնտեսության նախարար, դաշնակցական Արթուր Խաչատրյանին: Ասաց. « Խորհրդի կարիք ունեմ»: Ասացի, որ սիրով կօգնեմ, ինչն է խնդիրը: Ասաց, որ երեխան պետք է դպրոց գնա: «Մի խորհուրդ տուր, ու՞ր տանեմ: Որտեղ նայում եմ պրոբլեմ կա»:
Ապշել էի: Այս մարդիկ տասնամյակներով եղել էին կրթության պատասխանատու, 2018-ին իմ պաշտոնում փոխարինել էի դաշնակցական Լևոն Մկրտչյանին: Ու այ քեզ բան, դաշնակցական ընկեր Լևոնը չէր կարողացել խորհուրդ տալ ընկեր Արթուրին, և ընկեր Արթուրը եկել էր, իրենց բնորոշմամբ, «ազգային արժեքները ոչնչացնող» ոչ ընկեր Արայիկից խորհուրդ էր հարցնում:
Խաչատրյանին ասացի, որ որպես նախարար ես նույնիսկ իմ հարազատներին խորհուրդ չեմ տալիս որևէ դպրոց, որովհետև իրավունք չունեմ խտրականության: Ասացի, որ տարրական դասարաններում կրթական ծրագիրը հիմնականում լավն է, ինչի մասին խոսել էի արդեն, խորհուրդ տվեցի՝ ինքը որոշում կայացնի:
Այսօր դաշնակցական ընկեր Արթուր Խաչատրյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ մեջբերում եմ. «Դուք կրթական համակարգը այլանդակել եք, էդ ա պատկերը»:
Հ.Գ. Միանշանակ համոզված եմ, որ կրթական բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են տարվում, արդյունքների համար ժամանակ է պետք: Դա ես չեմ ասում, համաշխարհային փորձն է ասում:






Բաց մի թողեք
Եկեղեցին՝ ինքնության մարտադաշտում․ Արա Սահակյան
Սամվել Կարապետյանի մասնակցությունը անգնահատելի է, իսկ չաջակցելն իմ անձնական հարցն է․ Հովիկ Աբրահամյան
Անազատության մեջ ավելի ազատ եմ, ազատ եմ ավելի, քան երբևէ. Ռուբեն Մխիթարյան