Նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից հնչել է կարծիք, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օպերատիվ արձագանքել է հայտարարությանը և հանձնարարել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի կազմակերպվի վերը նշված ստեղծագործության փորձաքննությունը և նույնականացումը:
«Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը (1936 թ., փայտ/յուղաներկ, 27*22 սմ), որը ներկայացված է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում կազմակերպված «Երվանդ Քոչար 125. hատելով ժամանակ և տարածություն» խորագրով հոբելյանական ցուցահանդեսում, բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի և դարձերեսի նկարագրությունը (ներառյալ՝ փայտի եզրագծերի բնական մաշվածությունը), ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, և թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողﬕց: Աշխատանքը ողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում` ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, և առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ:

Կից ներկայացնում ենք աշխատանքի լուսանկարները՝ շրջանակից հանած վիճակում, ստորին եզրագծի հստակ մատնանշմամբ, Ռ. Քոչարի հիշատակած ﬔխերի պատկերներով, ինչը փոքր-ինչ դժվար տեսանելի է շրջանակով, աշխատանքի դարձերեսը՝ բնօրինակ ֆրանսիական պիտակով, ինչպես նաև ﬔկ լուսանկարչական ժապավեն՝ արված 1999 թ. Ե. Քոչարի 100-ամյա հոբելյանի առթիվ իրականացված աշխատանքների շրջանակում, որը, բացի արվեստաբանական և նյութաբանական փորձաքննությունից, աշխատանքի նույնականացման հավելյալ հնարավորություն է ընձեռում:
.jpg)

Հետևաբար, Ռուբեն Քոչարի հնչեցրած կարծիքն այն մասին, որ «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է նախարարության տարածած հերքման մեջ:


Բաց մի թողեք
Սերբ ուսանողները վիճարկում են ընտրական հանձնաժողովի որոշումը՝ կապված սփյուռքի քվեարկության հետ
Երգեհոնի վեհաշունչ շնչառությունը՝ Բախից մինչև Կոմիտաս. Միլկիցա Ռադովանովիչի երաժշտական ճանապարհորդությունը Հայաստանում․ Լուսանկարներ
Պարոնյան թատրոնում կայացավ «Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքլի առաջնախաղը. Լուսանկարներ