Բիթքոյնի գինն առաջին անգամ գերազանցել է 99 հազար դոլարը։ Նման առևտրային տվյալները տրամադրում է կրիպտոարժույթների ամենամեծ բորսան Binance-ը:
Համաձայն հարթակի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:20-ին Բիթքոյնն արժեցել է 99,2 հազար դոլար: Այս արժեքը նոր պատմական առավելագույնն է այս կրիպտոարժույթի համար:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր նոյեմբերի 21-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին, երբ բիթքոյնի գինը բարձրացել էր 97 հազար դոլարից:
Կրիպտոարժույթի արժեքի աճը պայմանավորված է այն ակնկալիքներով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կնպաստի կրիպտոարժույթի ոլորտում ավելի պարզեցված կարգավորման ներդրմանը:


Բաց մի թողեք
Նոյեմբերի 1-ից ԵՄ-ն 2 եվրոյի վճար կսահմանի միություն մուտք գործող բոլոր ծանրոցների համար
Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական կտա. Լուսանկար
Ֆրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակին