Նոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 10:50-ի սահմանում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Tiguan, Lexus և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 մարդ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Volkswagen Tiguan-ը հաշվառված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաշվեկշռում, հիվանդանոց դիմած քաղաքացին էլ դեսպանատան աշխատակից է։


Բաց մի թողեք
Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրան․ Լուսանկար
ԱԳԼՃԿ –ներում գազի բալոնների մասին փաստաթուղթ են պահանջում
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել է 5 մեքենա․ Լուսանկար