04/12/2024

«Դեմոկրատական այլընտրանք»-ը մասնակցելու է Գյումրու ընտրություններին. Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրու ընտրություններին:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Սոցիալական ցանցերում հարաբերական լռությունս պայմանավորված էր այն հանգամանքով, որ, որպես քաղաքական թիմի ղեկավար, քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտություն ունեի:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն այլևս ունի որոշում՝ մենք մասնակցելու ենք Գյումրի ավագանիի արտահերթ ընտրություններին:

Այն բանից հետո, երբ կնշանակվի ընտրությունների օրը՝ կհայտարարենք ընտրություններին մասնակցության ձևաչափի և մեր թեկնածուի մասին:

Մեծ հարգանք ենք տածում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս ընդդիմադիր ուժերի հանդեպ և նրանց առաջարկելու ենք ընտրական գործընթացն իրականացնել՝ միմյանց չթիրախավորելու, չհարվածելու սկզբունքով»,- գրել է նա: