«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդրեց, թեև խոստացել էր, որ այդ հարցով իր վերջնական որոշումը կհրապարակի երեկ ժամը 18.00-ին:
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո Աղազարյանը լրագրողներին ասել է, որ դեռ որոշում չի կայացրել և չգիտի, թե երբ վերջնական որոշում կկայացնի:
Ոմանք կարծում են, թե Աղազարյանը սկզբունքային կեցվածք է որդեգրում:
Այս վարկածն արժանահավատ կլիներ, եթե, օրինակ այս պատգամավորն ասեր, որ չի տրվում գործադիր իշխանության ղեկավարի ճնշմանը և սկզբունքորեն վայր չի դնելու մանդատը:
Բայց Աղազարյանը նման կեցվածք չունի և ընդամենը մանևրում է՝ սոսկ ժամանակ շահելու նպատակով:
Նրան պաուզան պետք է՝ երաշխիքներ ստանալու նպատակով:
Աղազարյանը շատ լավ է հասկանում, որ եթե չկատարի Փաշինյանի հրահանգը, հայտնվելու է գաղութի «նառերի» վրա, ուրեմն՝ նրան այս ժամանակը պետք է՝ երաշխիքներ ստանալու համար:
Երաշխիքների հիմքում, անկասկած, թիմից դուրս չմնալու գործոնն է, ինչը, մի կողմից, թույլ կտա, որ Աղազարյանը ապահովի իր ազատությունը, մյուս կողմից՝ բարեկեցությունը: Չմոռանանք, որ այս պատգամավորը մի քանի առիթով բաց տեքստով ասել է, որ պատգամավորական աշխատավարձն իրեն օդի ու ջրի պես պետք է՝ վարկերը մարելու համար:
Այս պատմության ինտրիգը գրեթե աղերս չունի քաղաքականության հետ:
Սուրեն Սուրենյանց






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան