«Առաջիկայում այդ մասով կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանքն առաջ։ Այս պահին չեմ կարող ասել ավելին, քան հանրապետության վարչապետն է ասել»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով արագաչափերը հանելու հարցին:
Հարցին՝ արագաչափերը հանելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է՝ Պապոյանը պատասխանեց. «Ժողովուրդը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնի, դրա հնարավորությունը կունենա»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այդ հարցին. «Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որպեսզի սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ։ Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգան ԱԺ, ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 000 ստորագրության։ Այս հարցը պետք է լուծել համաժողովրդական ձևով»։
Առավել մանրամասն կուսակցության կամ գուցե վարչապետը կողմից առաջիկայում կներկայացվի: Ես հիմա վարչապետի երեկվա ասածին ավելացնելու բան չունեմ»:
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություններին:
Նա խոսեց նաև Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին․ «Հայտնաբերում ենք, որ, ցավոք, մեր օրենսդրությունը ոչ բոլոր իրավիճակներին ու դեպքերին է հստակ պատասխանում։ Գյումրիում ստիպված ենք նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, ընդ որում, դեռ մեկ օրենսդրական փոփոխություն էլ պետք է արվի, քանի որ ԺՊ նշանակելու հնարավորություն էլ չկա։ Այսինքն, եթե ոչ մի փոփոխություն չարվի, կստացվի, որ Գյումրին առանց կառավարվելու կմնա»։
Ըստ Պապոյանի՝ առաջիկայում գյումրեցիները կկարողանան իրենց կարծիքն արտահայտել. «Գյումրիում ստեղծվելէ մի իրավիճա երբ հաղթած ուժը դրսևորելէ անպատասխանատվություն գյումրեցիների և համայնքի նկատամամ, և ստեղծված իրավիճակում այլ ելք չկա, գւոմրեցիները պետք է գնանա ընտրատեսամաս և հաջորդ 5 տարիների համար ընտրեն իրենց ավագանի և ղեկավար»:
Բաց մի թողեք
Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության. Էլբակյան
Ռուսաստանն ու Իրանը չեն վստահում Փաշինյանի իշխանությանը. Օսկանյան
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին