Նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտա թիվ 135/7 տանը հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Պարզվել է, որ հրդեհը կապ չունի գազամատակարարման հետ։
Դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Այրվել է գույքի մի մասը։
Ոստիկանությունը պարզում է տան սեփականատիրոջ ինքնությունը։
Բաց մի թողեք
Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները
Սյունիքում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
Արտակարգ դեպք՝ Երևանի քաղաքապետարանում, անվասայլակով տղամարդը uպառնացել է դիմել կտրուկ միջոցների. Լուսանկար