Հալեպն ընկել է… վրդովված գրում են իրանական լրատվամիջոցները։ Հակասադական ուժերը տոնում են հաղթանակը Սալահ ալ-Դին հրապարակում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիական ընդդիմությունը պատրաստվում է գրոհել Հալեպը։ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ուժերը կտրել էին M5 մայրուղին և սկսել մարտերը Հալեպի մատույցներում. գրել էին արտասահմանյան լրատվամիջոցները։
Աշխարհազորայինները գրավել են նաև Ասադի բանակի զենքերով պահեստը։ Նրանց ձեռքն է ընկել սիրիական բանակի զինանոցներից մեծ քանակությամբ շարժական զենիթահրթիռային համակարգեր։
Ընդդիմադիր ուժերը բանտից ազատում են բանտարկյալներին, որոնց Ասադի ռեժիմը մեղադրում էր ահաբեկչության մեջ։
Ասադի մարտիկներին հրամայվել է լքել Հալեպը՝ շրջապատումից խուսափելու համար. հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։
Ասադի վարչակարգին ընդդիմացող մարտիկները Հալեպի արվարձաններում տեղի ունեցած մարտից հետո կիսվում են կառավարական զինվորների մարմինների կադրերով:
Բաց մի թողեք
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ
Քանի՞սն է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել, քանի՞սն է մասնակցելու քվեարկությանը