23/12/2024

Սևծովյան տնտեսական համաժողովը տեղի կունենա Երևանում

Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 64-րդ գլխավոր լիագումար նիստը, որի համար Հայաստան կժամանեն ՍԾՏՀ ԽՎ անդամ մեկ տասնյակից ավելի պետությունների պատվիրակություններ։

Անգամ Թուրքիայից է պատվիրակություն ժամանելու, մինչդեռ ադրբեջանական պատվիրակությունը մինչ այս պահը, ըստ որոշ լուրերի, դեռ իր մասնակցության վերաբերյալ հաստատում չի ներկայացրել, ինչը հերթական ապացույցն է, որ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝

ՀՀ իշխանությունների կողմից հորինված։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ մի հարաբերություն, ոչ էլ անգամ բանակցություններ չկան: ՍԾՏՀ ԽՎ նիստի գլխավոր միջոցառումները նախատեսում են անցկացնել «Դվին» հյուրանոցում։ Հիշեցնենք, որ Հայաստանն ամիսներ առաջ ստանձնել է այս կազմակերպությունում նախագահությունը։