«ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում:
Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ զտում է թիմը՝ հույս ունենալով, որ սա կբարձրացնի ՔՊ-ի գահավիժող վարկանիշը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վերնախավին հրահանգել է մաքրել թիմը եւ կուսակցությունից վտարել նրանց, ովքեր այս կամ այն կերպ սկանդալի կենտրոնում են հայտնվել, չեն ենթարկվում կանոններին ու վարկաբեկում են թիմը՝ իրենց խոցելի դարձնելով: Ուստի ՔՊ-ականներից ոմանց համար ճամպրուկային տրամադրություններ են. սպասում են «վերեւների» հրահանգին:
Ընդ որում, Փաշինյանի թիրախում են ինչպես շարքային ՔՊ-ականները՝ այնպես էլ ՔՊ-ի էլիտայի անդամները:
Ընդ որում, չի բացառվում, որ ոմանք, չսպասելով «շեֆի» հրահանգին, Գնել Սարգսյանի օրինակով «ինքնամաքրվեն» ՔՊ-ից: Թեեւ մյուս կողմից ՔՊ-ում խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ այսպես ասած օդիոզ (խիստ անցանկալի) դեմքերից ազատվելու պատճառը նաև այն է, որ քարոզչական դաշտում ՔՊ-ից պոկված արբանյակ կերպարները հանրային դաշտում հայհոյախառն դրսևորումներ ցուցաբերեն՝ ՔՊ-ն նրանց համար պատասխանատվություն չկրի»:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան