77-ամյա բրիտանացի հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը դեկտեմբերի 1-ին Լոնդոնում այցելել է իր՝ «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլի բացման երեկոյին և հանդիսատեսին ասել, որ զրկվել է տեսողությունից։
«Ձեզանից ոմանք երևի գիտեն, որ ես խնդիրներ ունեի, և հիմա կորցրել եմ տեսողությունս: Չկարողացա տեսնել ներկայացումը, բայց այն ինձ դուր եկավ»,- ասել է երաժիշտը Daily Mail-ի հետ զրույցում:
Վերջին ամիսներին Էլթոն Ջոնն ասել էր, որ աչքի վարակի պատճառով չի կարողանում տեսնել աջ աչքով, բայց ձախն էլ լավ վիճակում չէ: Դա նշանակում է, որ նա այլևս չի կարող կարդալ կամ դիտել որևէ բան, վտանգված է նաև ապագայում նոր երաժշտություն ձայնագրելու նրա կարողությունը:
Նոյեմբերին ABC News-ի Good Morning America-ին տված հարցազրույցում Էլթոն Ջոնը պատմել էր, որ վարակվել է Ֆրանսիայի հարավում՝ արձակուրդի ժամանակ։
«Հույս և վստահություն կա, որ ամեն ինչ լավ կլինի, բայց այս պահին մի տեսակ անորոշության մեջ եմ»,- ասել էր նա։
Բաց մի թողեք
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը. Լուսանկար
Արցախի կամերային նվագախմբի անդրանիկ համերգն էր Երևանում․ Լուսանկար