Այսօր թիվ 28 մանկապարտեզից Արաբկիր բ/կ տեղափոխված 4 ամյա երեխայի մոտ դեռ բժշկական կենտրոն չհասած արդեն սրտի կանգ է արձանագրվել:
Երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվել են համապատասխան քննչական գործողություններ:
Նույն մանկապարտեզի ծնողների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեխան ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Երեւանի քաղաքապետարանից երեխայի մահվան դեպքի վերաբերյալ պարզաբանեցին, որ նրա վիճակը կտրուկ վատացել է ժամը 11-ի սահմաններում, մանկապարտեզից շատ արագ շտապ օգնություն են կանչել, բայց մինչեւ շտապ օգնության ժամանելը, այդ երեխային ծնողներից մեկը իր սեփական մեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն:
Բաց մի թողեք
74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար
Մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել. ՆԳՆ-ն մեկնաբանել է մանկապարտեզից հոսպիտալացված երեխայի մահվան դեպքը
Աննա Հակոբյանը շարունակում է իր «կրթական» հանդիպումները «կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ». Լուսանկար