«Իմ հեռախոսը որ քրքրրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի»։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը։
Հարցին՝ արտառոց բան ասելով՝ պատգամավորը ի՞նչ նկատի ունի, նա նկատեց․ «Երբ դուք հարց եք տալիս, դուք ի՞նչ նկատի ունեք»։
Վերջինս շեշտեց, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսը ստուգվել է քրեական գործի շրջանակներում օրինական պահանջով։
Դիտարկմանը, թե դա նախադեպ կարող է լինել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մյուսների հեռախոսներն էլ ստուգվեն, Հակոբյանը արձագանքեց․ «Այդ գործը մինչև մանդատը դնելու խոսակցությունն էր սկսվել, դա կապ չունի քաղաքական նպատակահարմարության հետ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերքել է շրջանառվող լուրերը, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել է իր սեղանին, և այնտեղից անձնական բնույթի տեղեկություններ են հասանելի դարձել իրեն:
Բաց մի թողեք
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա. Հաջիև
Հերոսներն այլևս հարկ վճարողները չեն, այլ ԱԺ ՔՊ պատգամավորները․ Դիլբարյան
Հայտարարում եմ, որ շարունակելու եմ մնալ ՔՊ-ի լիարժեք անդամ. Ասլանյանը մտքափոխվե՞լ է