Այսօր հրաշալի մարդ, անհատականություն, մտավորական, կոմպոզիտոր, կիթառահար, երգիչ, երգահան, Հ/Ռ-ում Երաժշտական եռանկյունի հաղորդման հեղինակ և վարող Վահան Արծրունու ծննդյան օրն է։ Շնորհավորանքերս, ամենալավն ու բարին եմ մաղթում ․․․
Վահան Արծրունուն ծանոթությունս իհարկե լեգենդար Արթուր Մեսչյանի հետ նվագելուց է, սակայն Արծրունին այն անհատականությունն է, որ ըստ էության կոտրում է երաժշտական ոճերի սահմանները՝ ռոքից մինչև դասական, հոգևորից մինչև քաղաքային ֆոլկ, ներկայացումների ու գեղարվեստական ֆիլմերի համար ստեղծագործություններ … Նրա առաջին տեսահոլովակը, որքանով հիշում եմ, եթե սխալվեմ՝ ներողություն, Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությամբ «Սա ո՞ւմ հայրենիքն է» կոչվող երգի հիման վրա էր։
Բավական է հիշել Վահան Արծրունու կողմից մեր մեծն Կոմիտասի բացահայտումները՝ Կոմիտաս․ տասը հայտնություն և Կոմիտաս բանաստեղծ և երաժիշտ, որի վերջերս տեղի ունեցած համերգը նաև Նորայր Քարտաշյանի հետ՝ առանձին բաժիններով, հրաշալի էր, սպասում եմ դեկտեմբերի 21-ին կայանալիք այս տարվա 8 համերգների ամփոփմանը՝ Մատենադարանում։
Էլ չասեմ նրա համագործակցությունների մասին բազմաթիվ արվեստագետների հետ, որքանով տպավորություններս հուշում են՝ գեղանկարիչ Նարեկ Ավեստիսյանից սկսած մինչև Կամերային նվագախումբ, Kvad Art և այլն, ևս շատ լավ ընկերներ, ֆլեյտահարներ Նելլի Մանուկյան, Նարեկ Ավագյան, ինքնատիպ թավջութակահար Գրիգոր Առաքելյան, երգչուհի Աննա Մայիլյան և շատ այլ երաժիշտներ։ Այնքան շատ են, բոլորին հիշել ու թվելն անգամ անհնար է։
Սիմոն Սարգսյան
Հ․Գ․ ․․․ ուրեմն մի անգամ, նոր էի վերադարձել Եվրոպայից, ամառային առավոտ Մաշտոցի պողոտայում, Շահումյան դպրոցի հարևանությամբ դալանով ներս մտա, որ կարճ ճանապարհով սուրբ Զորավոր եկեղեցի գնամ, մեկ էլ դեմս դուրս եկավ Վահան Արծրունին, շատ էի եղել համերգներին, տպավորվել, սակայն երբևէ չէինք շփվել, մի տեսակ շփոթվեցի ու անգամ չբարևեցի, այդ ժամանակ նա, ինչպես Եվրոպայում իմ կուռքերին հանդիպած Էրիկ Քլեփտոնի, Փեթ Մեթենիի, Ջոն Սքոֆիլդի, Բիլ Ֆրիսելի, Ջորջ Բենսոնի նման էր ․․ Հետո, երբ առաջին անգամ շփվեցի ու հիմա՝ կարծում եմ, լավ մտերմություն, եթե ոչ ընկերություն ենք անում, տեսա, որ ինչպես վերըթվարկածս մեծությունները, անմիջական, ընտիր մարդ է։ Մնացել է Դեյվիդ Գիլմորը, հենց ոտք դրեց Եվրոպա՝ համերգի, կթռչեմ։
Վայելեք այս ստեղծագործությունը ․․․
Բաց մի թողեք
Համերգ՝ նվիրված ջութակահար, անվանի մանկավարժ Տատյանա Հայրապետյանի 100-ամյակին
Խաչատրյանի անվան տրիոյի հոբելյանական շրջագայությունները․ Լուսանկարներ
Էդվարդ Մունկ՝ Ճիչի հեղինակը, հանրահայտ գեղանկարիչն ու դժբախտ մարդը․ Լուսանկար