12/12/2024

Շատվան գյուղի բնակիչ Ավետիսյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան. Լուսանկար

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել իններորդ երեխան։

Ինչպես հայտնել է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, նորածնին անվանակոչել են Անգելինա։ Նա լույս աշխարհ է եկել 3 կիլոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։

Նորածնին և նրա մորը՝ Գայանե Հովհաննիսյանին, Վարդենիսի բժշկական կենտրոնում այցելել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը։

Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և արդեն 5 աղջիկ։ Որդիներից ավագը 18 տարեկան է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ժամկետային ծառայության: