Այսօր՝ դեկտեմբերի 8-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում բախվել են «Kia Forte» և «Nissan Rouge» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի հոսպիտալացվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Բաց մի թողեք
2025թ․ մայիսին սննդամթերքի գնաճը կազմել է 7,4%։ Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Մեսրոպ Առաքելյան
Անապահով 101 քաղաքացու օգնության դիմումը մերժել են, իրենք պետբյուջեից ճոխ պարգևատրվել
Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից