12/12/2024

Սիրիայի նախագահը մարդկանց սպանդանոց է ունեցել, ժողովուրդը գրավել է նրա տունը, թալանել, կոտրել հոր արձանը․ Լուսանկարներ

Սիրիայում իշխանությունը զավթած ապստամբները բանտից ազատում են մարդկանց, ովքեր բանտարկված են եղել Ասադների դինաստիայի օրոք։ BBC-ի փոխանցմամբ՝ ուշադրության կենտրոնում է եղել Սեդնայա բանտը։ 

Ընդդիմությունն այն անվանում է «մարդկանց սպանդի վայր»։ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) 2021 թվականին վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր շուրջ 30,000 կալանավոր մահացել է բանտում խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և զանգվածային մահապատիժների հետևանքով:

Ըստ աղբյուրի, կալանավայրում պահվել են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ նրանք, ովքեր զենք են վերցրել Ասադի ռեժիմի դեմ:

Նշվում է նաև, որ բոլոր նախկին բանտապահները փախել են։

Ասադը մարդկանց «սպանդանո՞ց» է ունեցել (լուսանկար) 

Սիրիայում թուրքամետ ահաբեկիչների իրականացրած զինված հեղաշրջումից հետո թալանել են նախկին նախագահ Բաշար Ասադի՝ մայրաքաղաք Դամասկոսում գտնվող շքեղ տունը: Այս մասին հայտնում է իսրայելական Times of Israel թերթը։

«Լուսանկարներում կարելի է տեսնել կանանց, երեխաների և տղամարդկանց, ովքեր զննում են վեց հարկանի տունը և մեծ այգին։ Նստավայրի մուտքն այրվել է, իսկ սենյակներն ամբողջությամբ դատարկ են, եթե չհաշվենք որոշ կահույք եւ հատակին նետված Ասադի դիմանկարը», – նշվում է պարբերականի նյութում։

Բացի այդ, զայրացած ամբոխը Լաթաքիայում տապալել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի արձանը։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը, ով Քաշմիրի հարցում աջակցում էր Նյու Դելիին, հարված կլինի Հնդկաստանին իսլամական աշխարհում։ Այս մասին գրում է հնդկական The Economic Times թերթը։

«Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումը և ծայրահեղական ուժերի ուժեղացումը հարված է Հնդկաստանին իսլամական աշխարհում: Ասադի օրոք Սիրիան մշտապես աջակցել է Քաշմիրի հարցում Հնդկաստանի դիրքորոշմանը, այդ թվում՝ ԻՀԿ-ում: Այս փոփոխությունը վտանգ է ներկայացնում Հնդկաստանի անվտանգության համար…»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը նշել է, որ «Սիրիան պահպանում էր սահմանափակ կապեր Պակիստանի հետ և ավելի սերտ քաղաքական կապեր էր զարգացնում Հնդկաստանի հետ, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում»։

Իսլամաբադն Ասադի օրոք բավարար աջակցություն չի ստացել Սիրիայից Քաշմիրի հարցում, ասվում է հոդվածում։
Հրատարակությունը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ 2019 թվականին Նյու Դելին չեղարկեց երկրի Սահմանադրության 370-րդ հոդվածը, որը հատուկ ինքնավարություն է տալիս հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքին, Սիրիան այն անվանել է Հնդկաստանի ներքին խնդիր:

«Բաշար ալ-Ասադի կառավարությունն այն կարծիքին էր, որ Նյու Դելին իրավունք ունի ամեն կերպ լուծել Քաշմիրի հարցը։ Հնդկաստանն իր հերթին աջակցում էր Ասադի ռեժիմին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, իսկ Սիրիան Հնդկաստանի առանցքային գործընկերն էր արաբական աշխարհում»,- նշում է հրատարակությունը։

Զայրացած ամբոխը թալանել է Ասադի տունը, հոր արձանը՝ տապալել (լուսանկարներ)