Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ: Այդ մասին գրառում է կատարվել ԵՄ առաքելության «X»-ի միկրոբլոգում:
«Պատիվ ենք ունեցել հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեր շտաբում, որտեղ նրան ծանոթացրել ենք առաքելության վերջին աշխատանքին։ Դեսպանը միացել է Խաչիկ գյուղի պարեկին՝ տեղում ականատես լինելու մեր աշխատանքին։ Շնորհակալություն շարունակական աջակցության և համագործակցության համար»,- նշված է առաքելության գրառման մեջ:


Բաց մի թողեք
ԱՄՆ-ում Եվրոպայի ծայրահեղ աջերի համար «գաղտնի ֆոնդ» չկա
«Եվրոպան քաղաքակրթական ոչնչացման առջև չի կանգնած»՝ ի պատասխան ԱՄՆ-ի քննադատության
«Հունգարիան պատերազմի մեջ չի ներքաշվի». Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Մագյար