Դեկտեմբերի 9-ին,Գագիկ Շամշյանին է զանգահարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Նուրվարդ Գրիգորյանը, ով ցանկացավ իր դժգոհությունը հայտնել այն հարցի շուրջ, որ իր մեքենան արդեն 2 տարի է՝ առևանգել են, ինքը գիտի՝ որտեղ է գտնվում, բայց ոստիկաններն ու քննիչները գործը չեն բացահայտում ու մեքենան չեն վերադարձնում։
Ն․ Գրիգորյանը նաև ասել է, որ ինքը հանդիսանում է 2004 թվականին Արցախի Հանրապետությունում հերոսացած Արմեն Հակոբյանի մայրը, ամուսինը նույնպես մահացել է, իսկ մյուս տղան էլ գտվում է արտերկրում։
Նա ասաց․ «2022 թվականի դեկտեմբերի 17-ին ինձ պատկանող «Ford Escort» մակնիշի մեքենան, որոշել էի վաճառել, քանի որ առողջական խնդիրներ ունեի և ինձ գումար էր պետք և մի տղա եկավ, ինչ-որ թուղթ դրեց սեղանին , մտածեցի, որ անձնագրի պատճեն է, կամ ինչ-որ պարտավորագիր ու տարավ մեքենան։ Ես միամիտ կին էի, միայնակ բնակվող և չհասկացա ինչ կատարվեց։
Անցան ամիսներ ու ո՛չ այդ տղան այլևս երևաց, ո՛չ մեքենայից խաբար կար, այսինքը նա իմ մեքենան առևանգեց։ 2023 թվականի փետրվարին տեսա, որ մեքենան Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ոմն Վահրամ Միլիտոնյան վաճառում է։ Անմիջապես զանգեցի նրան ու ասեցի, որ դա իմ մեքենան է ու նա հանկարծ չվաճառի ու դիմեցի ոստիկանություն։
1 տարի գործը մնաց ոստիկանությունում, հետո ուղարկեցին քննչական, ինձ տասնյակ անգամներ տարան, բերին, բայց միչև օրս ոչ մի քայլ։ Ես ասում եմ իմ մեքենան որտեղ է գտնվում, ում մոտ, գնացեք բերեք, սակայն չգիտես ինչու չեն ուզում գործը բացահայտեն։
Խնդրում եմ, որ իրավասու կառույցները ուշադրություն դարձնեն այս հարցին և իմ մեքենան վերադարձնեն, քանի դեռ երրորդ անձի չեն վաճառել»։
Բաց մի թողեք
Կոմիտասի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենաներ․ հոսպիտալացվածներ կան. Լուսանկար
Ինձ մնում է միայն հիշեցնել. Սուրենյանը վարորդներին ուղղված գրառում է արել և լուսանկար հրապարակել
Հարյուր քաղաքացիներ փակել են Մխչյանի երկաթգիծը՝ բողոքի ցույց են անում․ Լուսանկար