12/12/2024

Դագաղ են վառել խորհրդարանի մոտ՝ Թբիլիսիի հերթական թեժ գիշերը

Թբիլիսիում՝ բողոքի ցույցերի տասներկուերորդ օրը ևս թեժ է անցել:

Արևմտամետ ընդդիմության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ամանորյա եղևնուն փակցրել են պաստառներ, որոնց վրա կոչ է եղել ԵՄ-ին և ԱՄՆ-ին՝ պատժամիջոցներ կիրառելու իշխանությունների դեմ։

Ավելի ուշ Ազատության հրապարակ են ժամանել հատուկ ջոկատայիններն ու ջրցան մեքենաները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին:

Մինչև այդ, բողոքի ակցիայի մասնակիցները դագաղ են վառել խորհրդարանի մոտ՝ ակնարկելով, որ հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները կեղծված են և երկրի օրենսդիր բարձրագույն մարմինը լեգիտիմ չէ: