«Հայաստան» խմբակցությունը վերջերս խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանից պահանջել է, որ հեռանա նաեւ խմբակցությանը հատկացված հարկաբաժնից եւ իր աշխատասենյակը տեղափոխի խորհրդարանի մեկ այլ հարկաբաժին։
«Հրապարակը» գրում է․ Նազարյանը փորձել է համոզել, որ տարիուկես է մնացել, տեղափոխություն անելու իմաստ չկա, սակայն ընդդիմադիրները պնդել են, թե ուզում են, որ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեղափոխվի իրենց մոտ, որի աշխատասենյակը խորհրդարանի նոր ֆոյեում է՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հարկաբաժնում՝ ՔՊ-ականների հարեւանությամբ։
Ի վերջո, բարտեր են արել՝ Նազարյանին ուղարկելով ՔՊ-ականների մոտ՝ Արթուր Խաչատրյանի զբաղեցրած աշխատասենյակ, իսկ Խաչատրյանին բերել են խմբակցությունից հեռացած Նազարյանի սենյակ։






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար