Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։


Բաց մի թողեք
«Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. 2 աշխատակից մնացել է փլատակներում
Ողբերգական դեպք՝ Երևանում, «BMW»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, բախվել է շինությանը. Լուսանկար
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին