ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը հաստատել է Վաշինգտոնի կոչը Բաքվին՝ հարգելու բանտարկյալների իրավունքները։
Ճեպազրույցում նրան հարցրել են ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների ու քաղաքական գործիչների ճակատագրի մասին։
Ավելի վաղ ԼՂ նախկին վարչապետ, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի իրավունքները պաշտպանող ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել էր, որ Ադրբեջանը թույլ չի տալիս նրան մուտք գործել Բաքու և հանդիպել այն անձի (Վարդանյանի) հետ, ում նա պետք է պաշտպանի:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանում բանտարկյալների կարգավիճակին, մենք, առանց որևէ կոնկրետ դեպքի անդրադառնալու, ինչպես միշտ, հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին հարգել երկրի տարածքում գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Դուք տեսել եք, թե ինչպես ենք մենք գործողություններ ձեռնարկում, երբ չենք տեսնում, որ Ադրբեջանը հարգում է մարդու հիմնական իրավունքները Ադրբեջանում, մենք շարունակում ենք վարել այդ քաղաքականությունը»,- ասել է Միլլերը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում սպառնում է ցմահ ազատազրկում, նրան մոտ 45 հնարավոր մեղադրանք է առաջադրվել: Ավելին, փաստաբանների հասանելիությունը փաստաթղթերին սահմանափակ է, իսկ թարգմանությունը չի տրամադրվում:
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 22-ի աստղագուշակ. Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել Հայաստանում