ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը եւս հայտնվել է կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում` այն բանից հետո, երբ կուսակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ, առիթը բաց չթողնելով, խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի արագ հարստանալու մասին, ներկայացրել է Բաբայանի հետ կապված բոլոր ասեկոսեները։
«Հրապարակ» թերթը գրել է․ Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա, քանի որ իր կապերն օգտագործելով՝ փորձում է այդ փողոտ պաշտոնում տեղավորել հարազատ եղբորը՝ այժմ գործազուրկ Տիրայր Ղահրամանյանին, որը մասնագիտությամբ հաշվապահ է։
Սակայն ՔՊ-ում կարծում են, որ Ղահրամանյանն էլ «հրեշտակ» չէ: Օրինակ, նրա դաշնակցական հորեղբոր՝ Գագիկ Ղահրամանյանի կինը` Արուս Միրզոյանը, ղեկավարում է Կապանի թիվ 9 ավագ դպրոցը, չնայած ՔՊ-ում կարծում են, որ ՀՅԴ-ական ամուսին ունեցողը չպետք է պաշտոն զբաղեցնի։
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին