Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 1956 թվականին ծնված մի կին, ով կասկածվում է Սրեդնեոխտինսկի պողոտայում բանկոմատը պայթեցնելու մեջ։
Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։
Ձերբակալությունը տեղի է ունեցել այսօր երեկոյան՝ դեպքի վայրի մոտ գտնվող նրա բնակարանում։ Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգի Սրեդնեոխտինսկի պողոտայում գտնվող բանկում պայթյուն իրականացրած թոշակառուն դյուրավառ խառնուրդ է օգտագործել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է թոշակառուն լուցկի վառում և բերում բանկոմատ, որից հետո պայթյուն է տեղի ունենում։






Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի