Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։ ԱԳՆ-ի 15 մեքենաներից Փաշինյանը որոշել է թողնել մեկը, որը կծառայի նախարարին։
«Հրապարակը» գրում է․ ԱԳՆ-ում բուռն քննարկում են, որ արտերկրից ժամանած պատվիրակությունների, պաշտոնյաների համար ստիպված են լինելու գնման ընթացակարգերով մեքենաներ վարձակալել, ինչն ավելի թանկ է նստելու բյուջեի վրա, քան «պադավատները»։
Մատնացույց են անում, թե ինչու են նախագահի աշխատակազմի մեքենաները 50 տոկոսով կրճատել` թողնել 6 մեքենա, երբ նախագահը տարվա մեծ մասը Հայաստանում չէ։ Բայց ամենաշատը խոսում են Աննա Հակոբյանին եւ Փաշինյանի ընտանիքի մյուս անդամներին սպասարկող թանկարժեք ավտոպարկի մասին:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները