ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Այս մասին հայտնել է Կրեմլը:
Երկրների ղեկավարները ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազանգի ընթացքում քննարկել են առկա իրավիճակը:
Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից: Նախնական նշաններ կան:

Բաց մի թողեք
Իրանա-ամերիկյան լարվածությունն, այսպիսով, հասել է պատմական ամենաբարձր կետի
Արցախյան շարժումը դուրս բերվեց սահմանադրականության հունից և ուղղորդվեց ազգամիջյան արյունալի հակամարտության հուն
«Ո՞վ է հանձնել Արցախը» սակրալ թվացող հարցն ու պատասխանը