Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով «112» Տելեգրամի ալիքը։
Կարապետյանին բերման են ենթարկել մայրաքաղաքի Տվերսկայա փողոցից։ Հայաստանում նա հետախուզվում է ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցության, պաշտոնեական դիրքի չարաշահման և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։
Արշակ Կարապետյանը 2021 թվականին մի քանի ամիս զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։






Բաց մի թողեք
Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ
«Գիշերային թիթեռնիկները» հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել