Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ։
«Ամփոփել ու նախանշել ենք համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները։
Հանդիպմանը նախևառաջ շնորհակալություն եմ հայտնել ներկաներին՝ վերջին տարիներին կառույցի արձանագրած ձեռքբերումների համար, որոնք պետությանը տեղափոխել են զարգացման նոր մակարդակ։
2025 թվականին Կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների։ ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ հասարակության համար դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց, իսկ մարդակենտրոնությունն ու մարդկային արժեքները լինելու են առաջնային։
2024 թվականին հարկերը հավաքագրվել են տնտեսական զարգացումներին համահունչ։ Իրականացված վարչարարության արդյունքում ստվերի որոշակի նվազում է արձանագրվել, սակայն անելիքներ դեռ շատ կան։ Ստվերի դեմ կոշտ և օբյեկտիվ պայքարը, դրա չափումների և գնահատումների էական բարելավումը լինելու է 2025-ի առաջնահերթություններից։
Էական ձեռքբերումներ են արձանագրվել միջազգային համագործակցության, ինչպես նաև թվայնացման ուղղություններով։ Թվայնացումն ակտիվ շարունակվելու է նաև եկող տարի։ 2025 թվականի օրակարգում է նաև ռիսկերի վերլուծությունների գործիքակազմի բարելավումը։
Առանցքային բարեփոխումներից է լինելու մաքսային ընթացակարգերում ժամանակատարության նվազեցումը։ Այս ուղղությամբ դրական փոփոխություններն ակնհայտ են, սակայն սահմանային անցակետերում ժամանակի կրճատումն առաջնահերթ է։
Կոռուպցիայի դեմ անխնա պայքարը ևս 2025-ի հիմնական առաջնահերթություններից է լինելու. կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու։
Հանդիպման ավարտին ընդգծել եմ, որ հետևողական եմ լինելու նախանշված առաջնահերթությունների իրագործման ու առաջադրված խնդիրների լուծման հարցում և հորդորել եմ դրսևորել պատշաճ նախաձեռնողականություն ու երկարաժամկետ մտածողություն՝ նպաստելով համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի (պետական բյուջեի) հետ»,- Facebook-ում գրել է Հակոբյանը։
Բաց մի թողեք
2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել
Հունվարի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի փոխադրումը Եվրոպա