Աննա Հակոբյանը ֆեսբուքյան իր էջում գրառման միջոցով շնորհավորել է Ամանորը։
Նա նշել է, որ 2025 թվականը կրթվելու տարի է։
«Սիրելի սիրելիներ, հեռու մոտիկ հարազատներ, ընկերներ, ծանոթներ եւ անծանոթներ, շնորհակալ եմ Ձեզանից ստացվող շնորհավորանքների ու մաղթանքների համար։ Դրանք հազարապատկած վերադարձնում եմ յուրաքանչյուրիդ։
2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի եւ Հոգու հեղափոխության տարի։ Դրա համար պետք է շատ աշխատենք ու շատ սովորենք, շատ սովորենք եւ շատ աշխատենք։ Հաջողության բանալին սրանում է։ Հաջողությունն իրականում շատ հասանելի է, շատ մոտ, պետք է ընդամենը ձեռքը մեկնել եւ վերցնել այն։
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ։
Աննա Հակոբյանը ֆեսբուքյան իր էջում կիսվել է նոր լուսանկարներով։














Բաց մի թողեք
Մայիսի 14-ի աստղագուշակ․ Ամեն ինչ կստացվի, եթե որևէ հարցի շուրջ վեճերի մեջ չմտնեք
Սկանդալ Եվրատեսիլում. Լուսանկար
Ֆինլանդիայի ֆավորիտը և Իսրայելը անցան Եվրատեսիլի եզրափակիչ. Լուսանկարներ