ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ալթունյանի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս.
«Դավիթ Ալթունյանը զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով պատշաճ մակարդակով իրականացնել ՀՀ ԱՆ-ի կողմից ձեռք բերված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացումը, առանց պատշաճ հանձնման-ընդունման աշխատանքներ կազմակերպելու՝ 2020 թվականի հունիսի 17-ին ստորագրել է տնտեսվարող կազմակերպության կողմից մատակարարված թթվածնային թերապիայի 200 սարք ստանալու վերաբերյալ էլեկտրոնային հարկային հաշիվները, որոնց հիման վրա ԱՆ-ի կողմից կազմակերպությանը փոխանցվել է 75 մլն ՀՀ դրամ։
Արդյունքում, Դ․Ա․-ի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ ԱՆ-ի կողմից գնված թթվածնային թերապիայի 200 սարքերի բաշխումը ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից չի փաստաթղթավորվել, համապատասխան հաշվառում չի վարվել, ինչը հանգեցրել է նշված սարքերից 20-ի կորստյան։
Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածում բժշկական կենտրոնները չեն ստացել նշված քանակի թթվածնային սարքեր:
Դ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը):
Դ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։


Բաց մի թողեք
Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու իրավունքից․ Լուսանկար
Ինչ կապ ունեն Երևանում լայնամասշտաբ ստուգումները Աջափնյակի արյունալի դեպքի հետ
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ