Հայաստանում առևտրի շրջանառության ծավալը 2024–ի 10 ամսում՝ հունվար–հոկտեմբերին, կազմել է 4 տրլն 990 մլրդ 023.3 մլն դրամ՝ 2023–ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 18.8 տոկոսով:
Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Առավել մեծ չափով աճել է մեծածախ առևտուրը: 10 ամսում մեծածախ առևտրի ծավալն ավելացել է 26.3 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 281 մլրդ 425.2 մլն դրամ:
Մանրածախ առևտրի ծավալն ավելացել է 8.5 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 512 մլրդ 130.2 մլն դրամ: Ավտոմեքենաների առևտրի ծավալը (ցուցանիշը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) կազմել է 196 մլրդ 467.9 մլն դրամ, ինչը 2023-ի 10 ամսվա նկատմամբ նվազել է 6.3 տոկոսով:
Ընդ որում, հանրապետությունում իրականացված մանրածախ առևտրի 83.6 տոկոսն իրականացվել է խանութներում՝ 1 տրլն 263 մլրդ 911.7 մլն դրամ, 2023–ի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 10.8 տոկոսով:
Սպառողական ապրանքների շուկաներում իրականացվել է 53 մլրդ 703.3 մլն դրամի առևտուր, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում՝ 12 մլրդ 774 մլն դրամի, կրպակներում՝ 18 մլրդ 227 մլն դրամի:
Բաց մի թողեք
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը նոր տվյալներ է հրապարակել
Թրամփը ծրագրում է կրիպտոարժույթն ազգային առաջնահերթություն հայտարարել․ մանրամասներ
Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ հունվարի 17-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են